Շախմատի հիմնական հասկացությունների ուսուցման առանձնահատկությունները առաջին դասարանում և երկրորդ դասարաններում

Автор(ы): Kostanyan Emma
Рубрика конференции: Секция 2. Общая педагогика, история педагогики и образования
DOI статьи: 10.32743/25419862.2021.11.53.311024
Библиографическое описание
Kostanyan E. Շախմատի հիմնական հասկացությունների ուսուցման առանձնահատկությունները առաջին դասարանում և երկրորդ դասարաններում / E. Kostanyan // Педагогика и психология в современном мире: теоретические и практические исследования: сб. ст. по материалам LIII Международной научно-практической конференции «Педагогика и психология в современном мире: теоретические и практические исследования». – № 11(53). – М., Изд. «Интернаука», 2021. DOI:10.32743/25419862.2021.11.53.311024

Авторы

Շախմատի հիմնական հասկացությունների ուսուցման առանձնահատկությունները առաջին դասարանում և երկրորդ դասարաններում

Կոստանյան  Էմմա Գալուստի

Ասպիրանտ

Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, «Շախմատ» ԳՀԻ,

Հայաստան, Երևան

 

Հայկական կրթության համակարգում հանրակրթական դպրոցներում որպես պարտադիր ուսումնական առարկա շախմատ առարկան աշակերտները ուսումնասիրում են երկրորդ դասարանից, սակայն կան դպրոցներ, որոնք նախընտրում են շախմատը ուսումնասիրել առաջին դասարանից։

Ուսումնասիրելով շախմատի  ծրագիրը՝ որպես պարտադիր ուսումնական առարկա 2-րդ դասարանում և  համեմատելով այն առաջին դասարանում ուսումնասիրվող ծրագրային նյութի հետ՝ կարող ենք առանձնացնել առաջին  և երկրորդ դասարաններում ուսուցման  տարբերությունները՝ ըստ ծրագրային բովանդակության,  դասավանդման մեթոդների, ուսումնական նյութի բարդության աստիճանի։ [1]

Այս դեպքում խնդիր է առաջանում  առաջին դասարանում  կազմակերպել շախմատային գիտելիքների փոխանցումն այնպես, որ այն չկրկնի երկրորդ դասարանի ուսումնական նյութը։  Մենք  համեմատում ենք շախմատային գիտելիքների ուսուցման առանձնահատկությունները երկու դասարաններում, ցույց տալիս թեմաներում գիտելիքի աստիճանաբար զարգացումը, ուսուցման առանձնահատկությունները։ [1]

Աղյուսակ 1.

1-ին և 2-րդ դասարանում ուսումնասիրվող հիմնական հասկացությունների ուսուցման առանձնահատկությունների համեմատություն

Թեմաներ

Առաջին դասարան

Երկրորդ դասարան

Արքա

 

Առաջին դասարանում արքա խաղաքարի քայլը ուսումնասիրելիս աշակերտները միայն պետք է կարողանան ցուցադրել  արքա խաղաքարի քայլը, չկանգնեցնել արքաներին հարևան դաշտերում։

Արքա խաղաքարի հիմնական կանոնների  իմաստային մեկնաբանություններ՝ մեկնաբանում են, թե ինչու չի կարելի արքա խաղաքարերին կանգնեցնել հարևան դաշտերում։

Թագուհի

Աշակերտները կատարում են  քայլ՝ թագուհի խաղաքարերով։ Վերցնում են մրցակցի խաղաքարերը, տարբերում են սև խաղաքարերին սպիտակ խաղաքարերից։

 

Աշակերտները մեկնաբանում են, համեմատում թագուհի խաղաքարի քայլը այլ խաղաքարերի քայլերի հետ, մեկնաբանում, թե ինչու է թագուհու արժեքը ամենաբարձրը։  

Նավակ

Աշակերտները կատարում են նավակով քայլ, խաղի  ընթացքում  վերցնում են մրցակցի խաղաքարերը։

Աշակերտները համեմատում են նավակի քայլը այլ խաղաքարերի քայլի հետ, գնահատում նավակին՝ որպես ծանր խաղաքար, որով կարելի է մրցակցի միայնակ արքային մատ հայտարարել։

 

Ձի

Աշակերտները կատարում են քայլ՝ ձի խաղաքարով։

Աշակերտները համեմատում են ձի խաղաքարի քայլը այլ խաղաքարերի քայլերի հետ, առանձնացնում այն՝ որպես մյուս խաղաքարերի վրա թռչող խաղաքար, նշում ձիու բոլոր քայլերը անկյունից, եզրից և կենտրոնից, մեկնաբանում են, թե ինչու մրցակցի  միայնակ արքային  ձին մատ հայտարարել  չի կարող։ Ցուցադրում են ձիու քայլը՝ սկզբնական դիրքից։

Փիղ

Աշակերտները կատարում են քայլ փիղ խաղաքարով, ցուցադրում, թե ինչպես կարելի է վերցնել մրցակցի խաղաքարին, շախ հայտարարել փղով։

Աշակերտները համեմատում են փղի քայլը այլ խաղաքարերի քայլի հետ, մեկնաբանում, որ փիղը քայլում է անկյունագծերով։ Գաղափար տարադաշտ  փղերի մասին․ սպիտակադաշտ և սևադաշտ փղեր։ Եթե փիղը կանգնած է սպիտակ  գույնի դաշտի վրա, ապա չի կարող հարվածել սև գույնի դաշտերի վրա կանգնած խաղաքարերի, շախ հայտարարել մրցակցի  արքային, որը քայլում է միայն սև դաշտերով։

Զինվոր

Աշակերտները կատարում են քայլ զինվորով, վերցնում են այլ խաղաքարերի։

Աշակերտները կատարում են քայլ զինվոր խաղաքարով, վերցնում այլ խաղաքարերի, կողանցիկ վերցնում են մրցակցի զինվորին, ցուցադրում և մեկնաբանում են զինվոր խաղաքարի առանձնահատկությունները՝ սկզբնական դիրքից 2 քայլ առաջ կատարելու հնարավորությունը,  ուղղաձիգով քայելու և անկյունագծով վերցնելու  զինվորի քայլը։ Նշում են, որ զինվորի քայլն ունի առանձնահատկություն․ կատարում է քայլ և հարվածում է ֆիգուրներին տարբեր ձևերով։

Շախ

Աշակերտները կարողանում են հայտարարել շախ՝ տարբեր խաղաքարերով։

Աշակերտները շախ են հայտարարում տարբեր խաղաքարերով,   մեկնաբանում շախը՝ որպես հարված արքայի վրա։

Մատ

Ճանաչում են մատային դիրքը, կարողանում են մեկ քայլից մատ հայտարարել՝ օգտվելով շախմատի խաղադաշտից, խաղաքարերից։

Կարողանում են մատ հայտարարել տարբեր խաղաքարերով՝ լուծելով մեկ քայլից մատ հայտարերելու տարբեր առաջադրանքներ։

Պատ

Պատային դիրք ստանալիս ճանաչում են այն՝ որպես խաղի վերջնարդյունք։

Կարողանում են մեկնաբանել, թե որ դեպքերում է առաջանում պատ, ինչպես, ինչու կարելի է ստանալ պատ։ [2]

 

Վերը նշված առանձնահատկությունները (Աղյուսակ 1)  հաշվի առնելով, կարող ենք կատարել հետևյալ եզրակացությունները․

  • Առաջին դասարանում ուսուցումը հիմնված է գիտելիք-գործողություն, իսկ երկրորդ դասարանում նույն թեման ուսումնասիրելիս՝ գիտելիք-գործողություն-վերլուծություն փուլայնությամբ։
  • Առաջին դասարանում  շախմատի ուսուցումը կրում է առարկայական բնույթ։ Աշակերտները կատարում են առաջադրանքները՝ օգտվելով շախմատի խաղատախտակից, դիդակտիկ  և զննական պարագաներից։ Երկրորդ դասարանում շախմատի ուսուցումը միտված է  շախմատային հաշվողական հմտությունների  ձևավորմանը։
  • Անցումը մի թեմայից մյուսին կատարվում է  համեմատաբար ավելի դանդաղ՝ ուսումնական նյութի ամրապնդման նպատակով։ Ուսուցումն էլ ավելի արդյունավետ է, երբ գիտելիքները ամրապնդվում են փորձով, և  անցումը մյուս նյութին կատարվում է համեմատաբար ավելի ուշ։[3]

 

Գրականության ցանկ:

  1. Հ․ Տ․ Թումանյան, Շախմատ, 2-րդ դասարանի դասագիրք, Երևան, Տիգրան Մեծ, 2021։
  2. Հ․Տ․ Թումանյան, Շախմատ, 2-րդ դասարանի աշխատանքային տետր, Երևան,  Տիգրան Մեծ, 2021։
  3. Ս․ Խաչատրյան, Ուսուցման արդյունավետ հնարներ, Երևան Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, Հայաստան 2020։