ԿՈՎԿԱՍԻ ՓՈԽԱՐՔԱ Մ. ՆԻԿՈԼԱԵՎԻՉԻ ԱՅՑՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ 1875թ.

Опубликовано в журнале: Научный журнал «Интернаука» № 44(267)
Рубрика журнала: 5. История и археология
DOI статьи: 10.32743/26870142.2022.44.267.347911
Библиографическое описание
Айвазян Г.С. ԿՈՎԿԱՍԻ ՓՈԽԱՐՔԱ Մ. ՆԻԿՈԼԱԵՎԻՉԻ ԱՅՑՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ 1875թ. // Интернаука: электрон. научн. журн. 2022. № 44(267). URL: https://internauka.org/journal/science/internauka/267 (дата обращения: 30.04.2024). DOI:10.32743/26870142.2022.44.267.347911

ԿՈՎԿԱՍԻ ՓՈԽԱՐՔԱ Մ. ՆԻԿՈԼԱԵՎԻՉԻ ԱՅՑՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ 1875թ.

Այվազյան Գևորգ Սամվելի

պ.գ.թ., գիտաշխատող ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն

Հայաստանի Հանրապետություն, ք. Գյումրի

 

ВИЗИТ НАМЕСТНИКА КАВКАЗА М. НИКОЛАЕВИЧА В АЛЕКСАНДРОПОЛЬ В 1875 ГОДУ

Айвазян Геворг Самвелович

канд. ист. наук, научный сотрудник, Ширакский центр арменоведческих исследований НАН РА,

Республика Армения, г. Гюмри

 

THE VISIT OF THE VICEROY OF THE CAUCASUS M. NIKOLAEVICH TO ALEXANDRAPOL IN 1875

Gevorg Ayvazyan

PhD in History, Researcher, Shirak Center for Armenological Studies of NAS RA,

Republic of Armenia, Gyumri

 

ԱՆՆՈՏԱՑԻԱ

Հրապարակման մեջ առաջին անգամ գիտական շրջանառության մեջ է դրվում մի փաստաթուղթ, որը վերաբերում է 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի նախօրյակին Կովկասի փոխարքա Միխայիլ Նիկոլաևիչի Ալեքսանդրապոլ այցելությանը: Արխիվային վավերագրում ներկայացվում են պաշտոնյայի այցը լուսաբանող ուշագրավ մանրամասներ:

АННОТАЦИЯ

В публикации впервые введется в научный оборот документ относящаяся к визиту наместника Кавказа в Александрополь накануне русско-турецкой войны 1877-1878 годов. Архивный материаль представляет малоосвещенные подробности визита официального лица и хранителя основ государственности. 

ABSTRACT

For the first time, the publication introduces into scientific circulation a document related to the visit of the governor of the Caucasus to Alexandrapol on the eve of the Russian-Turkish war of 1877-1878. Archival material presents little-lit details of the visit of the official and the guardian of the foundations of statehood.

Բանալի բառեր՝ գավառական դպրոց, ռուսաց լեզու, Մայր Աթոռ Սբ Էջմիածին, Եղիշե, Նարեկ, երգարաններ:

 

Ключевые слова: уездное училище; русский язык; Святой Первопрестольный Эчмиадзин; Егише; Нарек; песенники.

Keywords: county school; Russian language; Holy Mother See of Etchmiadzin; Yeghishe; Narek; songbooks.

 

Փոխարքան կիւրակի օրն պատարագին գնացած էր բերտի եկեղեցին, այնտեղից եկաւ գաւառական ուսումնարան, այստեղ ինքս նախապատրաստական դասատան մէջն էի. մի քանի խօսք ինձ հետ խոսալուց զկնի և տղայոց հարցաքննութիւն անելով դուրս եկաւ. գնաց մեր նորակառոյց աւագ եկեղեցին. վեափառի կողմանէ արդէն ուղարկուած էր գ. Աբէլ եպիսկոպոսն (անշնորհքն) փոխարքային ընտունելու համար. նա արդէն այնտեղ հոգևորականներով պատրաստի էր, երգերով ներս մտան եկեղեցին և աւարտելուց յետոյ եպիսկոպոսն չսպասեց դէպի դուրս ճանապարհ ձգելոյ գնաց զգեստն հանելոյ. ինձ կանչեց փոխարքան մի քանի հարցեր արաւ եկեղեցւոյ շինութեան և օծման վերաբերութեամբ ևն ևն., որոնց ամէնքին պատշաճաւոր պատասխաններն տալով և կարծէս եպիսկոպոսէն անբաւական մնալով դուրս գնաց. այնտեղից յունաց եկեղեցին, յետոյ քաղաքից դուրս ղազախների շտաբն և յետոյ վերադարձաւ մեր հոգևոր ուսումնարանն որտեղ պատրաստած էին աշակերտներն բոլորն մի դասատան մէջ. ներս մտաւ աշակերտներն ողջունեցին և երգեցին Боже царя храни. հարցուփորձ արաւ ուսուցչաց, որոնցից որոնք որ ռուսերէն չկարողացան պատասխանել շատ բարկացաւ. յետոյ պատուիրեց աշակերտներին իւրաքանչիւր դասատուն տեղաւորել. գնացին տասատուն. և մի քանի տասատուն որ չէին կարդար ռուսերէն, շատ հետաքրքրութեամբ հարցուց պատճառները. գնաց բարձր դաստներն բոլորին ռուսերէն կարդացուց և հարցուց ի վերջոյ գնաց և ընթերցարանն, այնտեղ գրքերն նկատեց. դուրս եկաւ կանչեց կրօնուսոյց վարդապետին, երբ որ ռուսերէն չկարողացաւ պատասխանել վերստին նեղանալով ասաց, որ պահանջում է բոլոր ուսուցիչք և աշակերտք ռուսերէն գիտենան. թէ հոգևոր և թէ քաղաքական ուսումնարան լինին պէտք է և ռուսերէն կարդան և բոլոր առարկայքն ռուսերէն սովորեն. մանաւանտ ուսուցիչներն զգոյշ պէտք է լինին այն մի ուսուցչի պէս չբանտարկուին. յետոյ ասաւ ինչու՞ գերմաներէն սովորեցնում էք և ոչ ֆրանցուզերէն պատասխանեց Ձիթողցեանն թէ այդ լեզուի ուսուցիչ գտնուաւ և ոչ ուրիշ լեզուի ուսուցչի պատճառաւ, ի վերջոյ ասաւ, որ վեհափառին էլ գրեցէք որ ամէն տեղ ռուսերէն կարդացնելոյ հոգ տանի, որ չլինի յետոյ վատ հետևանք ծագի: Այտ ուսումնարանից անբաւական գնաց և չմտաւ հին աւագ եկեղեցին. գնաց Արղութեան օրիորտաց ուսումնարան, այնտեղ ևս համարեց միևնոյն տեսակ. տարբերութիւն այնքան է որ շատ քաղցր էր այստեղև այնքան բարկացած չէր. միայն շատ հարցուց թէ ինչու՞ ուսումնական պիտոյքներն Պետերբուրգից որ բերել տուած էինք գերմաներէն նշանագրութիւն ունին և ոչ ռուսերէն. ասինք որ այդպես են ուղարկել ասաւ որ չլինի, լաւ է որ ռուսերէն լինին ևն. - հա´ վիճակային դպրոցում, որ տեղեկացաւ թէ Բէգնազարեանն է գերմաներէնի վարժապետ, հարցուց նորան թէ տու պրօտեստանտ էս, նա պատասխանեց ո´չ ես հայ եմ, երկուշաբթի գնացած էր տարձեալ զօրք խաղացնելու. յետոյ ժամն երկուսին հրաւիրած էր Աբէլ եպիսկոպոսին իւր մօտ և այնտեղ յայտնած էր սաստիկ անբաւականութիւն մեր ծխական երկսեռի դպրոցների համար և խնդրած էր, որ վեհափառին յայտնէ առանձին ուշադրութիւն դարձնելոյ ռուսաց լեզուի համար և այլ այսպիսի բաներ ևն. նոյն երկուշաբթի օրն մեր Ռուբ. Օսիպիչն այտպիսի լուրերից վրդովուած հրաժարական էր ուղարկել կառավարութեանն որ հոգաբարձութիւնից դուրս գայ: … ժանդարմներն դեռ շարունակում են իրենց հետազօտութիւնը և փոխարքան չէր հաճիր բանտարկեալն ազատել, կարծէս մի քանի օր յետոյ աւելի պէտք է սաստկանայ: Հ´ա այս ղալմաղալ միջոցին եկած էր այստեղ և հոգևոր. իշխանութեան կողմանէ նշանակած ինսպէկտօրն ուսումնարանաց. թէև խնդրեցինք որ փոխարքային ինքն ներկայացնէ ուսումնարաններն յանձնառու չեղաւ, թէև այս մասին հեռագրեցի ի մայր Աթոռն, անպատասխանի և առանց տնօրէնութեան մնացի: … Ինչպես խօսում են կարելի է որ կարգադրութիւն անեն արտասահմանից գալած նամակներն և ուսանողներից ստացած նամակներն բանան և ապա յանձնեն նամակատիրոջն ևն … յերեկեան օրն այստեղ այնպիսի յորտ անձրև եկաւ, որ բոլոր քաղաքի մէջ հեղեղ բարձրացաւ, այնպէս որ հողէ պլանի թաղում շատ տներ աւերեց և քանդեց. Տէր փրկէ:

Անցեալ շաբթու ժանդարմի պօլկովնիկն իւր թարգմանով գալով այստեղ ամսոյս (մայիսի) 9-ին սկսեց մի քանի տուն պտտիլ օբիսկ անելոյ. մի տուն անցնելուց յետոյ կարքն երբ եկաւ Կր. Ար.ին, որոնց տունն և ուսումնարանն որոնելով գտնում է մի քանի տպեալ հեղինակութիւններ Նալպանտեանցի, մի քանի այլ գրքեր հայերէն երգարաններ, Եղիշէ, ազգային պատմութիւն ևն. և մի կանոնատրութիւն յօթանասուն յօտուածով, որ ինքն հեղինակած կլինի, նպատակաւ մի ընկերութիւն կազմելոյ մի քանի երիտասարտներից, որ լրագիր ստանան և կարդան. այդ թղթերն էլ գրեանց հետ առնելով հարցեր է առաջարկում թէ ինչու՞ քաջին Վարդանայ և այլոց Հայոց թագաւորաց և նախարարաց պատկերներ քաշ արած ունի. իսկոյն նորան շղթաներով կապել տալիս և կալանաւրում է և ահաւասիկ տասնօրնէ բանտումն է. նորանից յետոյ սկսեցին նորա ընկերներից մի քանիսի տունն ևս ման գալ. ո´րտեղից նամակներ գտան, ո´րտեղից գրքեր երգարաններ տպեալ և ամենը բարձր նշանակութիւն տալով իրեն՝ պահանջեցին նահանգային պրօկուրօրին. սկսած են քննութիւն անել. չ´է կարելի ասել որ յանցանք չկայ կամ չեն կարողանայ գտնել. կայ ընտ որում ջահել նորահաս տղէրք են եղած և իւրեանց գրուածոց մէջ անտեղի ֆրազնէր թոյլատրած ևն… Այս բանն նրանց այնպիսի սարսափ ձգեց հայ հասարակութեան վերայ, որ բոլորն էլ ջուր մաղուան, շատ տներ թղթերից շատ շատ հեղինակութիւններ այրեցին, ոչընչացուցին մինչև անգամ Նարեկ, Սաղմոս [1, л.58-59].

 

Список литературы:

  1. Музей литературы и искусства имени Егише Чаренца, архив газеты Мшак.